ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երևան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահը

Երևան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահը
13.03.2019 | 12:13

Երևան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը: Նա հայտարարել էր, որ իր հետ Հայաստան է բերելու ղարաբաղյան խնդրի կարգավորման մի շարք գաղափարներ:


ԵԱՀԿ նախագահությունը հունվարի 1-ից մեկամյա ժամկետով ստանձնած Սլովակիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը մինչ այդ հայտարարել էր, թե խնդրի կարգավորումը համարում է նախագահության առաջնահերթություններից մեկը: Հարավկովկասյան այցի շրջանակում Լայչակի առաջին կանգառը Բաքուն էր, որտեղ նա հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի: Չնայած ԵԱՀԿ գործունեության լայն շրջանակին՝ Ադրբեջանի ղեկավարները եվրոպացի պաշտոնյայի հետ հանդիպմանը խոսել են հիմնականում ղարաբաղյան խնդրից: «Հակամարտության կարգավորման գործում ամենաշահագրգիռ կողմը Ադրբեջանն է», - հայտարարել էր Իլհամ Ալիևը և դժգոհել, թե Երևանը լուրջ ցանկություն չի ցուցաբերում առարկայական բանակցություններ վարելու համար և ամեն կերպ փորձում է խոչընդոտել գործընթացին: Էլմար Մամեդյարովը խնդրել էր. «Երևանում հարցրեք՝ ժողովրդին խաղաղությա՞ն ենք նախապատրաստում, թե՞ այլ ճանապարհ ենք ընտրում»:


ԵԱՀԿ գործող նախագահը դրական է գնահատել թե՛ Ադրբեջանի նախագահի, թե՛ ԱԳ նախարարի հետ հանդիպումները, Բաքու այցն ամփոփելիս ասել է ՝ կշարունակեն հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել:
Լայչակի պաշտոնավարման ժամանակ Սլովակիան աչքի է ընկել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությամբ, ԵՄ անդամ երկիրը չեխական արտադրության մահաբեր զենքը Բաքու է հասցրել Իսրայելի տարածքով, աղմկահարույց այս գործարքը պարզել էին տեղական լրատվամիջոցները:


Լայչակը Երևան է ժամանում Ադրբեջանում սկսված լայնածավալ զորավարժությունների ժամանակ՝ մինչև 10 հազար զինվորների, 500 հրասայլի, 300 միավոր հրթիռահրետանային համակարգերի, օդուժի և այլ ծանր զինատեսակների ներգրավմամբ:

Դիտվել է՝ 284

Մեկնաբանություններ