Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը և պահպանում է իր պարտավորությունները և շարունակելու է պահպանել` Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների նիստից հետո ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Հայաստանը շարունակելու է աշխատել խաղաղության համար»` հավելել է նա:Նախարարի խոսքով՝ Արցախին բանակցություննրի սեղանի շուրջ վերադարձնելը արդյունավետ աշխատանքի հարց է և որևէ դեպքում չի կարող դիտվել նախապայման: Մնացականյանը վկայակոչեց Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հնչեցրած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը և հավելեց. «Վարչապետն իր ելույթում շատ հստակ արտահայտում է նույն միտքը` որևէ կերպ Հայաստանի կողմից նախապայման չի դրվել, չի եղել, և Հայաստանը աշխատելու է խաղաղության համար, Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը»:
Առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ հարցին ի պատասխան, Մնացականյանն ասաց, որ Հայաստանը կառուցողական ու գործնական է տրամադրված: