ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Առերեսում ամենայն հայոց կաշառատուի և նախկին ԱԳ նախարարի միջև

Առերեսում ամենայն հայոց կաշառատուի և նախկին ԱԳ նախարարի միջև
13.03.2019 | 12:18

«Հրապարակը» գրում է. «Մամուլում լուր եղավ, որ առերեսում է տեղի ունեցել ամենայն հայոց կաշառատու Սիլվա Համբարձումյանի և նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի միջև։ Մենք պարզեցինք, որ Օսկանյանը տիկնոջ «զոհերից» չէ, պարզապես գործով անցնում է որպես վկա, քանի որ Համբարձումյանի արաբ գործընկերներին հենց Վարդան Օսկանյանն է ներդրումների համար Հայաստան հրավիրել, ավելի ճիշտ՝ վստահեցրել, որ կան համապատասխան պայմաններ ներդրումներ անելու համար։ 2017 թ․ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցությունը չանցավ խորհրդարան, և նախկին ԱԳ նախարարը փակեց քաղաքականության էջը, նա տարվա հիմնական մասն անցկացնում է ԱՄՆ-ում, դասավանդում է Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։ Հեղափոխությունից հետո, սակայն, նա մի քանի անգամ ստիպված է եղել վերադառնալ հայրենիք․մեկը՝ մոր մահվան կապակցությամբ, երկրորդը՝ Մարտի մեկի գործով վկայի կարգավիճակում հարցաքննվելու, հաջորդը՝ Սիլվա Համբարձումյանի հետ առերեսվելու:

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ