ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Թոզ ու դուման են անում էս նոր իշխանությունները»

«Թոզ ու դուման են անում էս նոր իշխանությունները»
13.03.2019 | 12:18

«Մեկը չկա՝ գրի, այ լրագրող ջան, որ թոզ ու դուման են անում էս նոր իշխանությունները՝ մթամ փոքր ձեռնարկատիրության, ընտանեկան ձեռներեցության համար իդեալական պայմաններ են ստեղծում, 160 հազարանոց ՀԴՄ-ները 60-ով են տալիս։ Այ մարդ, էդ ՀԴՄ-ները Սերժի վախտով էլ 60-ով էին տալիս։ Մեզ էլ՝ գյուղական համայնքներիս, 30 հազար սուբսիդավորում էին։ Հետաքրքիր մարդ ա էս Նիկոլ Փաշինյանը. ասում են` ընտանեկան բիզնեսի հարկումը 0 տոկոս են դարձրել, մեզ ապուշի տեղ են դնում։ Այ ձեզ մեռնեմ, մենք հարկ չենք մուծում արդեն 3 տարի, մտեք համայնքի ցանկացած հաշվապահական կանտորա, ձեզ կասեն սաղ», - «Հրապարակին» բողոքել է ալավերդցի ձեռնարկատերը:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ