ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Առաջիկայում որոշ դեղեր կթանկանան

Առաջիկայում որոշ դեղեր կթանկանան
13.03.2019 | 12:29

«Տևական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում, որ առաջիկայում որոշ դեղեր կթանկանան: Թեմայի շուրջ «ժողովուրդը» զրուցեց «Ալֆա-ֆարմ» ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանի հետ:

Նրա խոսքով՝ հակառակ պատկերն է. «Դեղորայքը Հայաստանում, ընդհանուր առմամբ, էժանանում է: Դա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ թե պետական մակարդակով, թե մասնավոր ընկերությունները բանակցում են դրսի արտադրողների հետ, ովքեր ավելի ցածր գներով են դեղորայք մատակարարում մեր երկիր»: Շուտով ակնկալվում է շվեյցարական «Լյա Ռոշե» ընկերության օնկոլոգիական դեղերի կտրուկ անկում 15-30 տոկոսի չափով»: Բայց, մյուս կողմից, ըստ ընկերության տնօրենի՝ առաջիկայում որոշ դեղերի գները կբարձրանան: «Ազդող գործոնը ԵԱՏՄ-ի շրջանակներում մաքսատուրքի բարձրացումն է: Բայց, կարծում եմ, դա կկոմպենսացվի այլընտրանքային ուղիներով ներմուծման շնորհիվ նույն Ռուսաստանից կամ մեր գործընկերների հետ բանակցելով և իրենց ինվոյսային գները իջեցնելու շնորհիվ»,-նշեց Մացակյանը»,-գրում է թերթը:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ