ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կարեն Բեքարյանը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին

Կարեն Բեքարյանը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին
13.03.2019 | 12:30

Կարևոր ու ճիշտ նպատակը՝ փնթի և վտանգավոր փաթեթավորմամբ:
Անհարկի ու անհասկանալի շտապողականության հերթական դրսևորումը Փաշինյանի Ստեփանակերտում ունեցած ելույթում. ինչի՞ համար` ֆեյսբուքի իր էջում գրել է Կարեն Բեքարյանը՝ մի քանի հարցադրումներ կատարելով:


«- Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ. իրավիճակի թելադրա՞նք, ձեռնոց նետված Ադրբեջանի՞ն, թե՞՝ ձեռնոց նետված ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը:
- Ամիսներ ի վեր լեգիտիմությունը դրոշ դարձնելն ո՞ւմ ականջի համար. ուժային կենտրոնների՞, թե՞ Ադրբեջանի: Լա՞ վ եք մտածել: Իրո՞ ք կարծում եք ընկալվում է:
- Համոզվածություն Ադրբեջանի ժողովրդի խաղաղասեր լինելու մեջ՝ բխող Ադրբեջանի իշխանության լեգիտիմությունի՞ց:
- Արցախի ոչ լիարժեք մասնակցությունից բանակցություններում անցում լիարժեքի՞, թե՞ վտանգ՝ գլորվելու Ադրբեջանի երազանք ՙմիջհամայնքային ձևաչափ”:
- Բանակցությունների շարունակությո՞ւն, բանակցային փակուղի՞, կարգավորման սկզբունքների և տարրերի պարզաբանման կարի՞ք՝ բոլո՞ր տարրերի… թե՞ ընդամենը երկչոտ փորձեր՝ դեմք պահելու …
Հետգրություն
Այս հարցերին զուգահեռ արձանագրենք. Փաշինյանն իր ելույթում առանց որևէ երկիմաստության հայտարարեց, որ ՀՀ-ն եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ 1 երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում:
Վարչապետը պետք է բանակցի, պետք է անի հնարավորն ու անհնարը բնականոն հունի բերելու գործընթացը...


Եվ կոչ-խնդրանք մեր քաղաքական ու հասարակական գործիչներին, վերլուծաբաններին, լրատվադաշտի գործընկերներին՝ Ղարաբաղյան հիմնախնդիրն ու կարգավորման գործընթացը պետք է զերծ լինեն ցանկացած շահարկումից, հարկի թե անհարկի... անգամ անկախ նրանից, որ խոսքը կարող է վերաբերվել այս կարմիր գիծը ժամանակին բազմիցս տրորած անձանց...»:

Դիտվել է՝ 493

Մեկնաբանություններ