ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Միրոսլավ Լայչակ. Բոլոր հենքերն ունենք դրական լիցքեր հաղորդելու ԼՂ գործընթացին

Միրոսլավ Լայչակ. Բոլոր հենքերն ունենք դրական լիցքեր հաղորդելու ԼՂ գործընթացին
13.03.2019 | 20:43

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը «շատ կառուցողական» է որակում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը։ «Մենք Մնացականյանի հետ էլի հանդիպել ենք, բայց այս հանդիպումը համակողմանի է եղել բոլորից, - ասաց Լայչակը: - Ես այստեղ եմ՝ վերահաստատելու շարունակական աջակցությունը, մասնավորապես, խաղաղ կարգավորման լուծումներ գտնելու ճանապարհին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, և միաժամանակ լիարժեք աջակցությունս եմ հայտնում այն աշխատանքին ու ներգրավվածությանը, որ Մինսկի խմբի համանախագահները կարող են այստեղ ներկայացնել։ Պետք է նշեմ, որ ԵԱՀԿ մեր նախագահությունն իսկապես մարդակենտրոն է, հիմնական խոսքերը և կարգախոսները՝ «մարդիկ», «երկխոսություն» և «կայունություն»-ն է և միտված է, մասնավորապես, հակամարտությունների կանխարգելմանը և առավել անվտանգ ապագայի կառուցմանը՝ բազմակողմանի հարաբերությունների խթանման միջոցով»։


Լայչակը ողջունելի համարեց սահմանին բռնությունների նվազումը։ «Այն փաստը, որ բռնությունը որպես այդպիսին նվազել է սահմանին, վստահ եմ, որ այս ամենը կնպաստի համակողմանի գործընթացի իրականացմանը՝ խաղաղ կարգավորման նպատակով։ Բազմաթիվ են մարտահրավերներն իսկապես, բայց կարծում եմ, որ մենք բոլոր հենքերն ունենք դրական լիցքեր հաղորդելու այս գործընթացին», - ասաց ԵԱՀԿ գործող նախագահը։

Դիտվել է՝ 523

Մեկնաբանություններ