ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, թե Վաշինգտոնն ուզում է զրոյի հասցնել իրանական գազի արտահանումներն այնքան արագ, որքան թույլ կտան շուկայի օրենքները: Ելույթ ունենալով Հյուսթոնում՝ էներգետիկ համաժողովում, Մայք Պոմպեոն նավթի և գազի արդյունահանմամբ զբաղվող ԱՄՆ ընկերություններին կոչ է արել համագործակցել Թրամփի վարչակազմի հետ և նպաստել Վաշինգտոնի շահերի ամրապնդմանն աշխարհում, հատկապես՝ Ասիայում և Եվրոպայում:
Պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է օգտագործել բոլոր տնտեսական լծակները՝ Վենեսուելայի ճգնաժամը հանգուցալուծելու համար, որտեղ ԱՄՆ-ը ու արևմտյան կառույցները պահանջում են նախագահ Մադուրոյի հրաժարականը: Նա նաև զգուշացրել է Եվրոպային՝ «կախվածության մեջ չմտնել ռուսական գազից «Հյուսիսային հոսք-2» գազատարի միջոցով»: