ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Սարգսյան. Ամեն ինչ պետք է անել, որ հայ-վրացական համագործակցությունը լինի շատ ավելի խոր և շահավետ

Արմեն Սարգսյան. Ամեն ինչ պետք է անել, որ հայ-վրացական համագործակցությունը լինի շատ ավելի խոր և շահավետ
13.03.2019 | 20:46

Հայ և վրացի ժողովուրդները հազարամյակների բարեկամական պատմություն ունեն, որը, վստահաբար, շարունակվելու է նաև հետագա հարազարամյակներում` ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ առանձնազրույցի ժամանակ։ Հայ-վրացական համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ սկսած մշակույթից մինչև գիտություն, ժամանակակից տեխնոլոգիաներ, հսկայական ներուժ ունի, և ամեն ինչ պետք է անել, որ այդ համագործակցությունը լինի ավելի խոր և շատ շահավետ։
Վրաստանի նախագահը նշել է, որ Արմեն Սարգսյանն իր երդմնակալության արարողությանը մասնակցած միակ նախագահն էր: «Դա ինձ համար մեծ պատիվ էր։ Դա մեր երկու երկրների միջև բարեկամության նշան էր, ինչը ես անձամբ և մեր հասարակությունը բարձր ենք գնահատում», - ասել է Զուրաբիշվիլին։ Նա նշել է, որ երկու ժողովուրդները միասին երկար ճանապարհ ունեն անցնելու, և նրանցից է կախված, թե ինչպես կօգտագործեն տարածաշրջանի մեծ ներուժը: Զուրաբիշվիլին ասել է, որ երկու երկրներին միավորում են ոչ միան աշխարհագրությունը, պատմությունը, այլև Վրաստանի հայ բնակչությունը:

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ