ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ղարաբաղյան բանակցային ձևաչափի որևէ փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար

Ղարաբաղյան բանակցային ձևաչափի որևէ փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար
13.03.2019 | 20:47

Որևէ փոփոխություն ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությունների ձևաչափում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար` Երևանում ԱԳ նախարարի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը:

«Մենք ունենք գործընթաց, որն անցկացվում է արդեն գործող ձևաչափով և արդեն իսկ որոշակի արդյունքների հանգեցրել է: Իհարկե, Հայաստանի կառավարությունն է, որ պետք է որոշի, թե ինչպես է աշխատելու, բայց բանակցային ձևաչափի որևէ փոփոխություն պետք է ընդունվի բոլոր կողմերի համար: Ես կարծում եմ՝ մենք բավարար ժամանակ հատկացրել ենք այս խնդիրների քննարկմանը, և վստահ եմ, որ Հայաստանի կառավարությունը ճիշտ բանաձև ունի գոյություն ունեցող ձևաչափում բանակցությունների շարունակման համար», - նշեց Լայչակը։


ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման ժամկետներ չնշեց, միայն վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո շարունակել հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը։ «Այս օրերին Ադրբեջանի կողմից հարձակողական բնույթի լայնածավալ զորավարժությունների իրականացումը առանց համապատասխան ծանուցման, ոտնահարելով ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների պահանջները, չի նպաստում տարածաշրջանային անվտանգության և վստահության մթնոլորտի ամրապնդմանը», - ընդգծեց Մնացականյանը։

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ