ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սրճարանների աշխատակիցները կտրեցին հոսանքալարերը՝ թույլ չտալով միացնել ապամոնտաժող տեխնիկան

Սրճարանների աշխատակիցները կտրեցին հոսանքալարերը՝ թույլ չտալով միացնել ապամոնտաժող տեխնիկան
13.03.2019 | 20:48

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի հարակից տարածքում իրավիճակը լարված էր: Ազատության հրապարակի տարածքում գործող սրճարանների աշխատակիցները կանգնել էին հոսանքալարերի վրա և թույլ չէին տալիս, որ քաղաքապետարանի աշխատակիցները միացնեն տեխնիկան՝ սկսելու ապամոնտաժման աշխատանքները։ Սրճարանների աշխատակիցները նույնիսկ կտրեցին հոսանքալարերը։

Նրանք վանկարկում էին՝ ամոթ-ամո՜թ՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին խնդրելով ապամոնտաժման աշխատանքները հետաձգել գոնե մեկ օրով։ «Մարդկային արժեքներն ո՞ւր մնացին», - հարց ուղղեցին նրանք: Օպերայի շրջակայքում գործող սրճարանների սեփականատերերին այսօր երեկոյան՝ ժամը 18։00-ին հրավիրելու են քաղաքապետարան, լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը՝ միաժամանակ շեշտելով, որ անկախ ամեն ինչից՝ սրճարանները պետք է ապամոնտաժվեն։ «Ոստիկանության հետ քննարկեցինք, որ ավելի նպատակահարմար կլինի մի պահ գործողությունները դադարեցնենք, մինչև վաղը սպասենք և քննարկենք, հասկանանք, թե իրենք ինչ են ուզում մեզնից։ Փորձում ենք նրանց լսել, բայց մենք էլ ասում ենք, որ սրճարանները չեն կարող լինել կանաչ տարածքների հաշվին։ Գնանք՝ քաղաքապետի հետ էլ քննարկենք, մեր հետագա գործողությունների մասին կտեղեկացնենք», - ասաց նա:

Դիտվել է՝ 432

Մեկնաբանություններ