ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մասիս Մայիլյան. Արդեն ժամանակն է հրաժարվել հնացած սկզբունքներից

Մասիս Մայիլյան. Արդեն ժամանակն է հրաժարվել հնացած սկզբունքներից
14.03.2019 | 12:50

Նախկին իշխանությունների մեղադրանքները, թե Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը վտանգներ է ներառում և կարող է բանակցային գործող ընթացակարգը խարխլել, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ներքին քաղաքական շահարկումների դաշտից է համարում։ Նրա կարծիքով՝ Հայաստանի նոր իշխանությունները հարցի շուրջ կառուցողական մոտեցում են ցուցաբերում։
«Չեմ կարծում, որ նման զարգացում կլինի, որովհետև Հայաստանի նոր իշխանություններն, իմ կարծիքով, կառուցողական մոտեցում են ցուցաբերում, իրենք ասում են, որ շարունակելու են մասնակցել բանակցություններին, ավելի շուտ այդ հանդիպումներին, որովհետև լիարժեք չեն կարող լինել այդ բանակցություններն առանց Արցախի մասնակցության, և դա խոսում է, որ Հայաստանը ոչ թե նախապայման է դնում Արցախի մասնակցությունն, այլ ասում է, որ իրենք խոսելու են Հայաստանի Հանրապետության անունից, այսինքն՝ կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է, կառուցողական է, և նման մեղադրանքները, կարծում եմ, ներքին քաղաքական շահարկումների դաշտից են»` ասել է Արցախի ԱԳ նախարարը։ Նա գտնում է, որ ժամանակն է հրաժարվել հնացած սկզբունքներից. «Պետք են նոր իրատեսական առաջարկներ, և նաև ձևաչափի վերականգնման հետ կապված մենք կարող ենք ակնկալել որևէ առաջընթաց, բայց եթե մնան հնացած սկզբունքները և Արցախը չմասնակցի, որևէ առաջընթաց մենք չենք կարող արձանագրել այս բանակցություններում»:


Հարցին, թե ի՞նչ նկատի ունի՝ ասելով հրաժարվել սկզբունքներից, խոսքը Մադրիդյա՞ն սկզբունքների մասին է, Մայիլյանը պատասխանեց. «Այդ սկզբունքները և վերջին 27 տարիներին տարբեր առաջարկները, որ եղել են և որ սեղանին են, հնացած են, պետք է վերանայվի»։

Դիտվել է՝ 263

Մեկնաբանություններ