ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ճանապարհները բացվում են ու փակվում

Ճանապարհները բացվում են ու փակվում
14.03.2019 | 12:52

Այսօր՝ ժամը 08:30-ի դրությամբ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Մարտի 16-ին, 17-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ին երեկոյան ժամերին, 15-ին, 17-ի ցերեկը սպասվում են տեղումներ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Երևանում՝ մարտի 14-ի գիշերը, 16-ին, 17-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ին երեկոյան ժամերին, 15-ին, 17-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև:

Դիտվել է՝ 340

Մեկնաբանություններ