ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քաղաքացիության մասին օրենքում կկատարվեն փոփոխություններ

Քաղաքացիության մասին օրենքում կկատարվեն փոփոխություններ
14.03.2019 | 12:54

«Ժամանակը» գրում է. «Կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել Քաղաքացիության մասին օրենքում: Այդ փոփոխությամբ նախատեսվում է հաստատել այն երկրների ցանկը, որտեղ ՀՀ քաղաքացու անձնագիր կարելի է ստանալ տվյալ երկրում ՀՀ դեսպանատանը կամ հյուպատոսական ներկայացուցչությունում: Այս փոփոխության ընդունման դեպքում փաստացի մարդը կարող է ՀՀ քաղաքացիություն ստանալ առանց մեկ անգամ Հայաստանում լինելու»:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ