ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Զոհրաբ Մնացականյան. Նոր մոտեցումներով, նոր տրամադրությամբ փորձում ենք զարկ տալ բանակցային գործընթացին

Զոհրաբ Մնացականյան. Նոր մոտեցումներով, նոր տրամադրությամբ փորձում ենք զարկ տալ բանակցային գործընթացին
15.03.2019 | 18:21

Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծում գտնելու հարցում բնական է, որ միակողմանի ճանապարհ չի կարող լինել, և եթե մենք իրապես ցանկանում ենք նպաստել այդ գործընթացին, ներդրումը պետք է լինի յուրաքանչյուր կողմից, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքով, «այս հարցերը և մնացած այն դիրքորոշումները, որ մենք արտահայտել ենք, միասնական փաթեթի մեջ, մեկը մյուսից ոչ տարանջատված, արտահայտում են այն մոտեցումները, որոնք արտահայտվում են մեր կողմից»:

«Մենք հասկանում ենք, որ կան որոշ նոր գաղափարներ, որոնք արտահայտվել են մեր կողմից, որովհետև գոյություն ունեին 20 տարվա ձևավորված ձևաչափը և տարբեր գաղափարները։ Մենք փորձում ենք մեր նոր մոտեցումներով, նոր տրամադրությամբ և վստահությամբ զարկ տալ, աջակցել նրան, որպեսզի կարողանանք իրապես արդյունավետ շարժվել առաջ այս բանակցային գործընթացում», - նշեց նախարարը:

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ