ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Զոհրաբ Մնացականյան. Ալիև-Փաշինյան հանդիպման ժամկետները հայտարարելու պահը դեռ չի եկել

Զոհրաբ Մնացականյան. Ալիև-Փաշինյան հանդիպման ժամկետները հայտարարելու պահը դեռ չի եկել
16.03.2019 | 01:09

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, տեղեկարցրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ կհայտարարեն Փաշինյան - Ալիև հանդիպման վայրի և ժամկետների մասին:

Նա հավելեց, որ դեռևս այդ հայտարարությունն անելու պահը չի եկել․ «Միմյանց հարգելու խնդիրն է կողմերի միջև, որ մենք միաժամանակ, համաձայնեցված հայտարարում ենք հանդիպման մասին, ժամկետների և այլնի մասին»:

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ