ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դոնալդ Թրամփը վետո է դրել

Դոնալդ Թրամփը վետո է դրել
16.03.2019 | 15:32

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել երկրում արտակարգ դրության ռեժիմը չեղարկելու Սենատի բանաձևին` հաղորդում է Associated Press-ը։
Սենատորների բանաձևը ենթադրում է արգելել Թրամփին Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար միջոցներ վերցնել։ Թրամփը վետոյի իրավունքն օգտագործել է իր նախագահության ընթացքում առաջին անգամ։

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ