ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կյանքից հեռացել է ՈՒիլյամ Սթենլի Մերվինը

Կյանքից հեռացել է ՈՒիլյամ Սթենլի Մերվինը
16.03.2019 | 21:35

Կյանքից հեռացել է ամերիկացի գրող, բանաստեղծ, թարգմանիչ ՈՒիլյամ Սթենլի Մերվինը: Մերվինը ծնվել է 1927 թվականին Նյու Յորքում: Մի շարք պիեսների և էսսեների, մոտ 30 բանաստեղծական ժողովածուների հեղինակ է: Մերվինն իր առաջին բանաստեղծական շարքը գրել է 20 տարեկանում: Հայտնի է դարձել Վիետնամի պատերազմի դեմ հակառազմական բանաստեղծություններով: Ամերիկացի գրող երկու անգամ (1971 և 2009 թվականներին) արժանացել է Պուլիցերի մրցանակի:

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ