ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Աշոտյան. ԵՄ դեսպան Սվիտալսկիի հումորի զգացողությունը իր հիշողությունից լավ մարզավիճակում է

Արմեն Աշոտյան. ԵՄ դեսպան Սվիտալսկիի հումորի զգացողությունը իր հիշողությունից լավ մարզավիճակում է
16.03.2019 | 21:44

Երեկ ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկին հայտարարել է, որ «որքան ես եմ հիշում, առաջին անգամ է, որ ի դեմս ՀՀ կառավարության ունենք մի գործընկեր, կողմ, որը շատ հստակ նշում է, թե ինչ է ցանկանում անել` Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Մենք վաղուց ընտելացել ենք, որ պարոն դեսպանը շատ բազմաշերտ և բազմազան դիվանագիտական ամպլուա ունի։ Դատելով իր հայտարարությունից՝ կարելի է եզրակացնել, որ դեսպանի հումորի զգացողությունը իր հիշողությունից լավ մարզավիճակում է», - գրել է Արմեն Աշոտյանը:

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ