ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վենեսուելացիների 90 տոկոսը կողմ է արտահայտվել Նիկոլաս Մադուրոյի հրաժարականին

Վենեսուելացիների 90 տոկոսը կողմ է արտահայտվել Նիկոլաս Մադուրոյի հրաժարականին
17.03.2019 | 18:15

Վենեսուելայի քաղաքացիների մոտ 90 տոկոսը ցանկանում է, որ Նիկոլաս Մադուրոն հրաժարական տա` վկայում են վենեսուելական Meganalisis ընկերության սոցհարցումների արդյունքները, հաղորդում է El Nacional-ը: Հարցումն ացկացվել է մարտի 11-14-ը 16 նահանգներում և 32 քաղաքներում: Հարցմանը մասնակցել է 1100 քաղաքացի: Հարցվածների 88.9 տոկոսը կողմ է Մադուրոյի և նրա կառավարության վաղաժամկետ հրաժարականին:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ