Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Թեքիրդաղ քաղաքում նախընտրական ելույթի ժամանակ ներկաներին ցուցադրել է Նոր Զելանդիայում մզկիթներից մեկի վրա հարձակման կադրերը` գրում է Diken կայքը: Էրդողանը կոչ է արել Նոր Զելանդիայի իշխանություններին խիստ պատասխանատվության ենթարկել մեղավորներին և ասել է, որ 28-ամյա մարդասպանը, ըստ իրենց տեղեկությունների, ավելի վաղ եղել է Ստամբուլում և կապեր ունի Թուրքիայում։