Հարկային օրենսգրքի փաթեթը բավականին ծավալուն է, շատ հարցեր են արծարծվում այդ փաթեթում, հետևաբար դրա վերաբերյալ խոսակցությունները և քննարկումները շարունակական են` լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է հարկային օրենսգրքի փաթեթն անընդհատ փոփոխվում։
«Հարկային օրենսգրքի վերաբերյալ Կառավարության ներսում եղել են շատ քննարկումներ, և ես չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն նաև ԱԺ-ում։ Համոզված եմ, որ կոնսենսուսային որոշում կլինի»,- ասաց փոխվարչապետ Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության շատ պատգամավորներ անհամաձայնություն են հայտնել նախագծի շուրջ։ Հարցին՝ սա հեղափոխակա՞ն հարկային օրենսգիրք է, Ավինյանն ասաց՝ «Սա հարկային օրենսգիրք էր, որը սպասված էր, կարծում եմ, բիզնեսի կողմից, և համոզված եմ, որ դրական էֆեկտ է ունենալու տնտեսության վրա»։