ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանը ԱՄՆ պատժամիջոցների դեմ կպայքարի դատական մեթոդներով

Իրանը ԱՄՆ պատժամիջոցների դեմ կպայքարի դատական մեթոդներով
18.03.2019 | 23:51

Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ պատժամիջոցների դեմ պայքարելու է իրավական մեթոդներով: «Ես արդեն իսկ հանձնարարել եմ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությանը, Արդարադատության և ԱԳ նախարարություններին հայցեր նախապատրաստել ընդդեմ ԱՄՆ քաղաքացիների, որ այս կամ այն կերպ մասնակցել են պատժամիջոցների մշակմանը և կյանքի կոչմանը», - ասել է Ռուհանին:

Դիտվել է՝ 257

Մեկնաբանություններ