ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանը մոլեգնում է

Էրդողանը մոլեգնում է
18.03.2019 | 23:54

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թույլ չի տա Ստամբուլին վերածվել Կոստանդնուպոլսի: Նա նշել է, որ Նոր Զելանդիայում մզկիթների հրաձգությունները «որոշ շրջանակների» ուղերձն է Թուրքիային:
«Մուսուլմանների և Թուրքիայի թշնամիները ցույց են տվել, որ շարունակում են ատել մեզ: Մենք թույլ չենք տա, որ Ստամբուլը վերածվի Կոստանդնուպոլսի», - ասել է Էրդողանը:

Դիտվել է՝ 395

Մեկնաբանություններ