Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Արարատ-Արմենիան» առաջատարն է

«Արարատ-Արմենիան» առաջատարն է
19.03.2019 | 02:50

Մարտի 17-ին կայացել են Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրից մնացած հանդիպումները: «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Ալաշկերտին» և 38 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը: Գոլը հանդիպման 73-րդ րոպեին խփել է Անտոն Կոբյալկոն: Սա «Արարատ-Արմենիայի» յոթերորդ անընդմեջ հաղթանակն էր:


Տուրի մյուս խաղում «Բանանցը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ:
Հիշեցնենք, որ տուրի ավելի վաղ կայացած խաղերում «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթել էր «Արցախին», և այժմ 36 միավորով, մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է, իսկ «Գանձասար-Կապան»-«Շիրակ» դիմակայությունն ունեցել է գոլազուրկ ավարտ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ