ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

2020-ի բյուջետային հայտով նախատեսվում է «Ազատություն» ռ/կ-ի երեք ծառայության փակում

2020-ի բյուջետային հայտով նախատեսվում է «Ազատություն» ռ/կ-ի երեք ծառայության փակում
19.03.2019 | 16:15

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2020-ի բյուջետային հայտով առաջարկում է կրճատել միջազգային հեռարձակման ծախսերը 22 տոկոսով և նախատեսում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի 3 ծառայությունների փակում: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բյուջեն 2019-ի 124 մլն դոլարից կկրճատվի 87 միլիոն դոլար 2020-ի համար: Կրճատման լայնածավալ գործողություններ են նախատեսվում՝ ներառյալ «Ազատություն» ռադիոկայանի Վրացական, Թաթար-բաշկիրական և Հյուսիսային Կովկասի ծառայությունների փակում։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը նաև կկրճատի Բալկանյան ծառայության ծախսերը և չի շարունակի հեռարձակումները չեռնոգորերեն ու մակեդոներեն:

Դիտվել է՝ 392

Մեկնաբանություններ