ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիան պնդում է, որ Իրանի հետ համատեղ գործողություններ է իրականացնում քրդերի դեմ

Թուրքիան պնդում է, որ Իրանի հետ համատեղ գործողություններ է իրականացնում քրդերի դեմ
19.03.2019 | 16:16

Թուրքիան պնդում է, որ Իրանի հետ համատեղ ռազմական գործողություններ է իրականացնում քուրդ անջատողականների դեմ, իրանական կիսապաշտոնական լրատվամիջոցները, մեջբերելով երկրի զինվորականներին, հերքում են դա:


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ գործողություններն ուղղված են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ, և հույս է հայտնել, որ շարունակական կլինեն: Թուրքական TRT հեռուստաալիքը մեջբերել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքերը. «Այսօր առավոտյան ժամը 8-ին Թուրքիան Իրանի հետ միասին իրականացրել է առաջին համատեղ գործողությունը»:

Դիտվել է՝ 325

Մեկնաբանություններ