ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ

Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
19.03.2019 | 16:17

Այսօր ժամը 8:30-ի դրությամբ դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ (բուք է), Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների, Արագածոտնի մարզի Թթուջուր, Եղիպատրուշ, Չքնաղ, Քուչակ, Ձորագլուխ, Վարդենիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները: Արագած-Թալին ավտոճանապարհներին մերկասառույց է:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Այսօր Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Մարտի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 18-19-ը կնվազի ևս 3-4 աստիճանով, մարտի 20-21-ը նույնքան կբարձրանա: Երևանում այսօր հնարավոր են կարճատև տեղումներ: Մարտի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտվել է՝ 337

Մեկնաբանություններ