ՆԱՍԱ-ի մասնագետները հայտնել են, որ երկնաքարը Երկրի մթնոլորտում պայթել է 2018-ի դեկտեմբերին: Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների գործակալությունից հայտնում են, որ դա տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին Բերինգի ծովում՝ Կամչատկա թերակղզու ափերի մոտակայքում՝ 25.6 կմ բարձրությամբ: Պայթյունի հզորությունը 10 անգամ գերազանցել է Հիրոսիմա քաղաքի վրա նետված ատոմային ռումբի պայթյունը, զիջել է 2013-ին Չելյաբինսկում երկնաքարի պայթյունին: ՆԱՍԱ-ի՝ օտար մարմիններից Երկրի պաշտպանության գծով մասնագետ Լինդլի Ջոնսոնը տեղեկացրել է, որ նման հզորության պայթյունները տեղի են ունենում 100 տարում 2-3 անգամ: Պայթյունն արձանագրել են ռազմական արբանյակները, որոնք տեղեկությունը փոխանցել են ՆԱՍԱ-ին: