Մոսկվայում 94 տարեկանում վախճանվել է ռուս կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մառլեն Խուցիևը։ Նա հոսպիտալացվել էր դեկտեմբերի վերջին, վիճակը բարելավվել էր, մարտի 16-ին նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք։ Խուցիևի հայտնի ֆիլմերից են «Գարունը Զարեչնայա փողոցում», «Հուլիսյան անձրևը», «Անվերջություն», «1941 թվականի մարդիկ» և այլն։