ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց, բայց չի հեռանում

Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց, բայց չի հեռանում
19.03.2019 | 21:17

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մարտի 20-ից վայր է դնում նախագահական իրավասությունները: Նա կպահպանի Անվտանգության խորհրդի նախագահի ու «Նուր օթան» կուսակցության նախագահի պաշտոնները: 78-ամյա նախագահի հրաժարականից հետո նախագահի պարտականությունները կկատարի Սենատի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը: Ազգային անվտանգության խորհրդի մասին օրենքը Նազարբաևին, իբրև առաջին նախագահի և ազգի առաջնորդի (Ելբասի) իրավունք է տալիս ցմահ նախագահել ԱԽ-ն: «Այս տարի կլրանա 30 տարին, որ ես բարձր պաշտոն ունեմ: Ժողովուրդն ինձ հնարավորություն տվեց լինել անկախ Ղազախստանի առաջին նախագահը»` հայտարարեց Նազարբաևը: Նա ընտրվել է 1990-ի ապրիլին, մինչ այդ Ղազախական ՍՍՀ-ում ու ԽՄԿԿ-ում ուներ ղեկավար դիրքեր: Նազարբաևը 7 անգամ հաղթել է նախագահական ընտրություններում: Վերջին անգամ հնգամյա ժամկետով նախագահ է ընտրվել 2015-ին՝ ստանալով ձայների 97,7 տոկոսը: Հերթական ընտրությունները 2020-ին էին: Փորձագետների գնահատականով` Նազարբաևը հեռանում է Անվտանգության խորհրդի նախագահ դառնալու, ում լիազորություններն ավելի մեծ են: Նա կդառնա յուրօրինակ Դեն Սյաոպին, գերագույն արբիտր:

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ