ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանը պնդում է՝ հաշվեհարդարը «անհամատեղելի բառապաշար է»

Փաշինյանը պնդում է՝ հաշվեհարդարը «անհամատեղելի բառապաշար է»
19.03.2019 | 21:22

«Մեր ընդհանուր խնդիրն այն է, որ մենք ունենանք այնպիսի դատարան, որ և՛ Ռոբերտ Քոչարյանի հայցը, և՛ պայմանական ցանկացած քաղաքացու հայց քննարկվի իսկապես օրինականության, օբյեկտիվության շրջանակներում», - այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որ մեր կառավարությունը և ես անձամբ 100 տոկոսով հավատարիմ եմ այդ քաղաքականությանը, էդտեղ որևէ կասկած խնդրում եմ որևիցե մեկը չունենա», - հավելեց նա: Ի պատասխան լրագրողի խնդրանքի՝ գնահատական տալ դատարան երկրորդ նախագահի ներկայացրած հայցադիմումների կապակցությամբ, որոնցում Քոչարյանը պնդում է, որ իր նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում, Փաշինյանը վստահեցրեց․ «Հաշվեհարդարի հետ կապված՝ ընդհանրապես կարծում եմ, որ դա անհամատեղելի բառապաշար է մի կառավարության նկատմամբ, որը այդպիսին դարձել է սիրո, համերաշխության հեղափոխության միջոցով, որովհետև եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ, շատ կարճ, կոնկրետ հաշվեհարդարների և հնարավորություն կար, և ժամանակը կար, և համատեքստը կարող էր լինել»: «Եվ ես այդ գործի վերաբերյալ չեմ ցանկանա շատ մեկնաբանություններ անել, որպեսզի դա որևէ կերպով չդիտարկվի որպես, էսպես ասած, ուղղորդում որևէ գործընթացի», - ընդգծեց վարչապետը:


Հարցին էլ՝ մեկ այլ քրեական գործ կհարուցվի՞ Մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման առումով, քանի որ երկրորդ նախագահի հետ կապված դատավարությունը սահմանադրական կարգի տապալմանն է վերաբերում, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Էդտեղ նոր քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա, որովհետև էդ քրեական գործը հարուցվել է: Բայց հիմա տեսեք՝ մենք ինչ փաստի հետ գործ ունենք․ մենք գործ ունենք՝ առնվազն էն հայտարարությունների մակարդակով, որ արվել է քննչական մարմինների կողմից, մենք գործ ունենք հետևյալ փաստի հետ՝ որ Մարտի 1-ի պարկուճները փոխվել են: Այսինքն՝ էն պարկուճները, որ հաջորդ օրը քննչական խմբի կողմից հայտնաբերվել են դեպքի վայրում, կրակված են եղել, էդ պարկուճները փոխվել են: Ինչո՞ւ են փոխվել էդ պարկուճները՝ որովհետև էդ պարկուճների փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ, ենթադրում եմ՝ այդ թվում սպանությունների կոնկրետ կատարողներին բացահայտելու առումով»:

Դիտվել է՝ 322

Մեկնաբանություններ