ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմը պետք է ներդնել

Նիկոլ Փաշինյան. Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմը պետք է ներդնել
19.03.2019 | 21:23

Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմը ներդնելը Հայաստանի միջազգային պարտավորությունն է, և այդ պարտավորությունն արձանագրված է ՄԱԿ-ի և եվրոպական որոշ կառույցների Հայաստանի հետ ունեցած հարաբերություններում` մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի վճիռներ, որտեղ հստակ ձևակերպել է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմի մասին իր կարծիքը և արձանագրել է, որ դա լիարժեքորեն համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Այստեղ այդ մեխանիզմի համապատասխանության հետ կապված որևէ հարց չի կարող լինել, դա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, ՄԻԵԴ-ի մակարդակով ճանաչված գործիք է, որը կարող է կիրառվել»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով` նույնիսկ փաստաթղթեր կան, որտեղ դեռևս 2015-ին են Հայաստանի միջազգային գործընկերները «ռեկոմենդացիա» արել, որ այդ մեխանիզմը Հայաստանում ներդրվի:

«Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ: Հիմա պետական որոշ մարմիններ կան, որ իբր ինչ-որ փաստարկներով ուզում են այդ գործողություններն արգելակել: Դրանք այն մարդիկ են, որոնք հազարապետների, հարյուրապետների մեխանիզմով հայտնվել են պետական կառավարման համակարգում և հիմա կոռուպցիայի լոբբինգն են անում ներսից: Մենք պետք է զգուշացնենք նրանց և եթե տեսնենք, որ հետևություն չեն անում, պետք է ասենք` ցտեսություն, գնացեք ձեր գործին: Մենք այդ մեխանիզմը պետք է ներդնենք, որովհետև մեր հանրությունը մեզնից դժգոհ է` գողացածը վերադարձնելու գործում այդքան էլ մեծ ծավալներով ու արդյունավետությամբ չենք գործում, որովհետև եթե գործող մեխանիզմներով գնանք, կարող է տասնյակ տարիներ տևի»,- նշեց վարչապետը: Նա պարզաբանեց, որ դա ոչ թե քրեական պատասխանատվություն է, այլ քաղաքացիական դատավարության շրջանակներում իրականացվող գործառույթ է, որ մարդը պետք է ապացուցի, որ իր ձեռք բերած գույքն օրինական է: Դիտարկմանը` քննադատներն ասում են, որ դա կարող է խանգարել ներդրումներին, վարչապետն ասաց. «Քննադատները ներդրումներով չեն մտահոգված, այլ մտածում են` այս «դաչաս» ինչ է լինելու, Հյուսիսային պողոտայում երեք հարկը, որ իրար վրա ունեմ, ինչ է լինելու, այն հեկտարներով հողատարածքների հետ ինչ է լինելու: Ինչ է լինելու, բռնագանձվելու է»:

Դիտվել է՝ 315

Մեկնաբանություններ