ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Իմ ընտանիքը միշտ եղել է իմ կողքին

Նիկոլ Փաշինյան. Իմ ընտանիքը միշտ եղել է իմ կողքին
19.03.2019 | 21:24

Մեր ընտանիքն ապրում է այնպես, ինչպես ապրել է նախկինում` մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր ընտանիքի ճոխ ծախսերի վերաբերյալ քննարկումներին: Արտերկրյա այցերին ընտանիքի անդամների ուղեկցության մասին Նիկոլ Փաշինյանը նշեց. «Երբ որ ես եղել եմ գործազուրկ և ապրել եմ ծայրահեղ աղքատության պայմաններում, իմ ընտանիքն ինձ հետ է եղել, երբ ես եղել եմ բանտում, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, հանրահավաքներում իմ ընտանիքը եղել է իմ կողքին: Հիմա ակնկալիքն այն է, որ ես իմ ընտանիքից հրաժարվե՞մ: Ես գիտեի, որ շատ կարևոր տեքստ պետք է ասեմ Ստեփանակերտում, տեքստի վրա աշխատում էի, և ինձ համար շատ կարևոր է եղել, որ մենք սեղանի շուրջ նստած ենք եղել՝ իմ զինվոր տղան, զինվորի մայրը, զինվորի քույրը: Փորձել եմ նրանց զգացողությունները հասկանալ արցախյան հարցի, ընթացիկ իրավիճակների նրանց զգացողությունների մասին: Կարող է, որ աբսուրդ բան ասեմ, բայց շատ կարևոր բանակցություններից առաջ կարող է որոշեմ, որ այդ բանակցությունների նախորդ գիշերը Արփին պետք է իմ ծոցը քնի, որովհետև դա ինձ համար կարևոր է»,- ասաց վարչապետը:


Վարչապետի ծառայողական ուղղաթիռի օգտագործման հարցին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կան պարտադիր թռիչքային ժամեր. «Եթե նույնիսկ վարչապետը չի նստում այդ ուղղաթիռը, պարտադիր պետք է դատարկ բարձրանա, պտտվի, գա: Ուղղաթիռի տեխնիկական կանոնակարգերի մեջ պարտադիր թռիչքային ժամեր գոյություն ունեն, եթե չթռչի, կդառնա մետաղի ջարդոն, և կստացվի, որ մենք թանկարժեք պետական գույքը դարձրել ենք մետաղի ջարդոն»,- ասաց նա: Հարցին, թե ով է ՀՀ առաջին տիկինը՝ վարչապետի, թե նախագահի տիկինը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է, և յուրաքանչյուր հայաստանցի կնոջ համար առաջին պարոնն իր ամուսինն է: Ես չեմ հասկանում՝ ինչ քննարկումներ են: Հանրապետության միակ տղամարդու քննարկումից պրծանք, հիմա էլ Հանրապետության միակ կնոջ քննարկում ենք անում»:

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ