ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սի Ձինպինը Նազարբաևին հրավիրել է Պեկին

Սի Ձինպինը Նազարբաևին հրավիրել է Պեկին
20.03.2019 | 14:12

Չինաստանի դեսպան Չժան Սյաոն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ փոխանցել է նրան ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի հրավերը՝ այցելել Պեկին: Դեսպանն ու Նազարբաևը քննարկել են երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր: Դեսպանը փոխանցել է Նազարբաևին նաև հրավեր՝ միջազգային «Մեկ գոտի, մեկ ուղի», երկրորդ ֆորումին մասնակցելու համար, որը կայանալու է ապրիլին:

Դիտվել է՝ 356

Մեկնաբանություններ