ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Աֆրիկա

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Աֆրիկա
21.03.2019 | 00:18

Ապրիլի 2-ից սկսվելու ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցն Աֆրիկյան տարածաշրջան` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նախարարը կլինի Եթովպիայում և Ռուանդայուն: Ռուանդայում նա մասնակցելու է Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ