Աժ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին Գերմանիայում հանդիպումներ է ունեցել Միջազգային քաղաքականության և անվտանգության ինստիտուտում (SWP), որից հետո հանդիպել է Արտաքին գերատեսչության Եվրոպայի գծով պետնախարար Միխայել Ռոթի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի կյանքի կոչմանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են Արևելյան գործընկերության դերը ԵՄ-ի համար և քննարկել վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարևորությունը:
Հայկական պատվիրակության անդամները մասնակցել են Բունդետագի լիագումար նիստին: