Լեհաստանի նախագահը մերժել է ԱԳՆ առաջարկն ու հրաժարվել է ՌԴ նախագահին հրավիրել Վարշավա՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի 80-րդ տարելիցին նվիրված արարողություններին:
Պատճառաբանելով որոշումը՝ նախագահի խոսնակը հայտարարել է, թե Լեհաստանն այդ օրը նշելու է այն երկրների ներկայացուցիչների հետ, որոնք համագործակցում են Վարշավայի հետ խաղաղության ապահովման շուրջ՝ հարգելով միջազգային իրավունքը, այլոց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: «1939-ին ագրեսորները հենց այդ սկզբունքներն էին ոտնահարում», - ընդգծել է Լեհաստանի նախագահականը: Հիշատակի միջոցառումներին հրավիրված են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդները, ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրները, այդ թվում՝ Ուկրաինան ու Բելառուսը:
Կրեմլը երեկ տարակուսանք էր հայտնել լեհ նախագահի որոշման կապակցությամբ, պնդելով, թե Ռուսաստանի նախագահին չհրավիրելով՝ Վարշավան «անտեսում է պատմական տրամաբանությունը»: