ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ
22.03.2019 | 01:39

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Արմեն Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաևի հետ ունի երկարամյա անձնական ջերմ հարաբերություններ: Բարեկամական զրույցի ընթացքում Սարգսյանն ընդգծել է Նազարբաևի մեծ ներդրումը Հայաստանի և Ղազախստանի գործընկերային հարաբերությունների զարգացման, քաղաքական, տնտեսական ու հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման գործում, կարևորել է նրա դերը տարբեր ինտեգրացիոն գործընթացների շրջանակում: Հայաստանի նախագահը նաև ուղերձ է հղել այժմ Ղազախստանի Անվտանգության խորհրդի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:

Դիտվել է՝ 254

Մեկնաբանություններ