ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵԱՏՄ տարածքում ռոումինգը կարող է չեղարկվել

ԵԱՏՄ տարածքում ռոումինգը կարող է չեղարկվել
22.03.2019 | 01:40

«ԵԱՏՄ տարածքում ռոումինգը կարող է չեղարկվել», - «Կոմսոմոլսկայա պրավդային» հարցազրույցում ասել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա կոնկրետ ժամկետներ չի նշել: «Մենք դեռ խորհրդակցություններ ենք անցկացնում բիզնես, բջջային կապի օպերատորների հետ, սակայն ինտեգրացիոն գործընթացները անշուշտ կհասնեն նաև ռոումինգի չեղարկմանը», - ասել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը:

Դիտվել է՝ 260

Մեկնաբանություններ