ԵՄ-ն պատրաստ է Brexit-ը հետաձել, բայց կոնկրետ ամսաթիվը պետք է քննարկվի Բրյուսելում, գլխավորը չկանոնակարգված դուրս գալուց խուսափելն է, և դրա համար կարող են պահանջվել լրացուցիչ հանդիպումներ` հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ԵՄ-ի գագաթաժողովից առաջ կառավարական հայտարարությամբ հանդես գալով Բունդեստագում: «Ընդհանուր առմամբ մենք կարող ենք համաձայնություն տալ այն դեպքում, եթե հետևի բրիտանական խորհրդարանի դրական քվեն», -նշել է նա:«Սակայն մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ մայիսի վերջին ունենալու ենք Եվրախորհրդարանի ընտրություններ», - ասել է կանցլերը: Այդ կապակցությամբ Լոնդոնի խնդրանքը, որը նախատեսում է ավելի ուշ ժամկետ՝ մինչև հունիսի 30-ը, պետք է մանրակրկիտ քննարկվի Բրյուսելում, նշել է Մերկելը: Կանցլերը ընդգծել է, որ Գերմանիան նախապատրաստվում է կոշտ Brexit-ի վատագույն սցենարին, բայց «մինչև վերջին ժամը» պայքարելու է, որ գործընթացը լինի կանոնակարգված: