ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ապրիլի վերջին շաբաթ օրը Հայաստանում կնշվի Քաղաքացու օրը

Ապրիլի վերջին շաբաթ օրը Հայաստանում կնշվի Քաղաքացու օրը
22.03.2019 | 01:43

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծի նախաձեռնությունը:
ՀՀ քաղաքացու օրը նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը: Երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: Ըստ հիմնավորման, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018-ի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: «Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին: Տեղի ունեցող ոչ բռնի խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները ընդգրկել էին Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները և քաղաքացիների համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին:Համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը եղավ վարչապետի հրաժարականը և համաժողովրդական շարժման հաղթանակը», - ասված է հիմնավորման մեջ: Նշվում է նաև, որ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել օրենքում՝ ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում նախորդ 20 տարիներին իշխանության ներկայացուցիչների անցած, քաղաքականապես ավարտված ուղու և համաժողովրդական շարժման հաղթանակի կապակցությամբ սահմանելով ՀՀ քաղաքացու օր: Նախագիծը մշակել է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Դիտվել է՝ 303

Մեկնաբանություններ