Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության
շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով Երևան
քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիմել է Երևան քաղաքի քաղաքապետ
Հայկ Մարությանին՝ տրամադրելու Կենտրոն վարչական շրջանի սահմաններում
գտնվող ընդհանուր օգտագործման տարածքներում, մասնավորապես,
գետնանցումներում և զբոսայգիներում վարձակալության կամ կառուցապատման
իրավունքով, ինչպես նաև առանց համապատասխան թույլտվության և
ձևակերպումների տարածքներ և հողատարածքներ զբաղեցնող ֆիզիկական և
իրավաբանական անձանց, կառուցապատման կամ վարձակալության
պայմանագրերի կնքման հիմքերի վերաբերյալ փաստաթղթեր և տվյալներ:
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ
Աբրահամյանը։
Նաև տեղեկատվություն է պահանջվել նշված բնագավառներում
քաղաքապետարանի կողմից հայտնաբերված՝ օրենսդրության պահանջների
խախտման փաստերի, այդ թվում՝ պայմանագրային պարտավորությունները
չկատարած կամ ոչ պատշաճ կատարած սուբյեկտների վերաբերյալ: