Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու որոշման շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին քննադատելուց անմիջապես հետո թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է ամերիկյան դոլարի նկատմամբ: Երեկ առավոտյան մեկ դոլարը Թուրքիայում արժեցել է 5,4 լիրա, երեկոյան` 5,8 լիրայի: Ենթադրվում է, որ թուրքական արժույթի անկումն ԱՄՆ դոլարի նկատմամբ կշարունակվի: