ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մյուլլերն ավարտել է ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի Դաշնության միջամտության գործը

Մյուլլերն ավարտել է ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի Դաշնության միջամտության գործը
23.03.2019 | 15:41

ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերն ավարտել է ԱՄՆ նախագահական ընտրություններում «Ռուսաստանի միջամտության» գործը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արդարադատությանը հնարավոր խոչընդոտումը` հաղորդում է The Washington Post-ը: Մյուլլերի հաշվետվությունը հանձնել են ԱՄՆ արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Ուիլյամ Բարին:


Բարը պետք է ստանձնի «ռուսական միջամտության» հետաքննությունը: Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձևով կոչ է արել հրապարակել Ռոբերտ Մյուլլերի զեկույցը:

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ

€™/subscribe">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ