ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դեսպան Վահագն Աթաբեկյանը մասնակցել է ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության երկրների դեսպանների հանդիպմանը

Դեսպան Վահագն Աթաբեկյանը մասնակցել է ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության երկրների դեսպանների հանդիպմանը
23.03.2019 | 15:46

Մարտի 20-ին Բեյրութում տեղի ունեցավ ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը մասնակից երկրների դեսպանների հանդիպումը, որին մասնակցեց Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը: Հանդիպմանը քննարկվեցին ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության շրջանակներում համագործակցությանը, առաքելության գործունեությանը, ՄԱԿ-ի 1701 (2006) բանաձևի իրականացման հաշվետու ժամանակահատվածի ընթացիկ և կատարվելիք աշխատանքներին առնչվող հարցեր:

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ