ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ղազախստանի նախկին վարչապետը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար

Ղազախստանի նախկին վարչապետը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար
24.03.2019 | 21:38

Ղազաստանի նախկին վարչապետ Բակիտժան Սագինտաևը նորանշանակ նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրով նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար: Սագինտաևին Նուրսուլթան Նազարբաևը վերջերս ազատել էր վարչապետի պաշտոնից: Տոկաևը կնախագահի մինչև 2020 թվականի ապրիլը նախատեսված հերթական նախագահական ընտրությունները:

Դիտվել է՝ 472

Մեկնաբանություններ