ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Յենս Ստոլտենբերգ. Հուսով եմ` շուտով Վրաստանին կողջունենք Հյուսիսատլանտյան դաշինքում

Յենս Ստոլտենբերգ. Հուսով եմ` շուտով Վրաստանին կողջունենք Հյուսիսատլանտյան դաշինքում
25.03.2019 | 14:16

«Մենք շարունակում ենք աշխատել Վրաստանի` Հյուսիսատլանտյան դաշինքի անդամակցության ուղղությամբ», - Թբիլիսիում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի նախորդ 208-ի համաժողովը վերահաստատեց 2008-ին Բուխարեստում կայացված որոշումը, որով Վրաստանին հնարավորություն է տրվում անդամակցել դաշինքին: «Վրաստանը, զինվորականների թվաքանակով, մեր նախաձեռնություններին մասնակցող ամենախոշոր պետությունն է: Հուսով եմ, որ շուտով Վրաստանը կողջունենք ՆԱՏՕ-ի կազմում», - հայտարարում էր Յենս Ստոլտենբերգը: Նա Թբիլիսի է ժամանել մարտի 18-ին մեկնարկած «ՆԱՏՕ-Վրաստան 2019» բազմազգ զորավարժությունների եզրափակիչ փուլին հետևելու նպատակով:

Դիտվել է՝ 217

Մեկնաբանություններ