«Լիակատար արդարացում». այսպես է բնութագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թիմակիցների և Ռուսաստանի միջև հնարավոր կապերը հետաքննող Ռոբերտ Մյուլերի զեկույցի հրապարակումը:
«Գործարք չի եղել, արդարադատության խոչընդոտում չի եղել, լիարժեք արդարացում», -Թվիթերում գրել է ԱՄՆ նախագահը, երբ արդարադատության նախարար Ուլիյամ Բարրը կոնգրեսմեններին նամակում նշել է, որ իրեն փոխանցված Մյուլերի զեկույցում «չկա եզրահանգում, որի համաձայն Թրամփի նախընտրական շտաբը գործարքի մեջ է մտել Ռուսաստանի կառավարության հետ կամ էլ համակարգել է իր գործողությունները` ռուսների` ԱՄՆ ընտրություններին միջամտության շրջանակներում»: