Ռումինիան և Հոնդուրասը կիրակի հայտարարել են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու մասին: Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դենչիլեի և Հոնդուրասի նախագահ Խուան Էռնանդեսի հայտարարություններն արվել են Հանրային գործերի ամերիկա-իսրայելական կոմիտեի տարեկան խորհրդաժողովում:
Երկու երկրներն էլ մտադիր են դեսպանատները տեղափոխել Երուսաղեմ: Այս քայլերն արդեն ողջունել են Թել Ավիվում: Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը հայտարարել է, որ վարչապետն իր հետ անհրաժեշտ կոնսուլտացիաներ չի անցկացրել: Նա Ռումինիայի կառավարությանը «կատարյալ տգիտության» համար է մեղադրել արտաքին քաղաքականության հարցերում: